ԲՀԿ-ում դեռ չգիտեն Սերգեյ Բագրատյանի խմբակցությունից դուրս գալու պատճառները. Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով՝ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

168.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ չի խոսել Սերգեյ Բագրատյանի հետ, հետևաբար՝ որևէ կերպ չի կարող ենթադրել, թե ինչ պատճառներ ու շարժառիթներ կարող են ընկած լինել Սերգեյ Բագրատյանի այդ որոշման հիմքում։

Հարցին՝ խմբակցության ներսում որևէ տարաձայնություն, կոնֆլիկտ եղե՞լ է Ս. Բագրատյանի հետ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Երբևէ նման որևէ բան չի եղել։ Խմբակցությունում եղել է նորմալ, գործընկերային աշխատանքային հարաբերություն, նման միջադեպ, խոսակցություն, այսինքն՝ նման գործընթաց տեղի չի ունեցել»։

Տեսանյութեր

Լրահոս