«Թուրքիան ծրագրել է զգալի ընդլայնել իր ստորգետնյա գազապաստարանների հնարավորությունները». Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թուրքիայից գազային մի նոր հարված Ռուսաստանին
Թուրքիան ծրագրել է զգալի ընդլայնել իր ստորգետնյա գազապաստարանների հնարավորությունները։
Մասնավորապես ընդլայնվելու են «Հյուսիսային Մարմարա» ստորգետնյա գազապաստարանի հնարավորությունները՝ ներկայիս 2․8 միլիարդ մ3-ից մինչև 4․6 միլիարդ մ3-ի։ Ընթանում է այդ նախագծի երրորդ փուլը, որը պետք է ավարտվի 2022թ․ կեսին։ Բացի այդ, ծրագրված է մինչև 2023 թվականը ընդլայնել «Թուզ լիճ» ստորգետնյա գազապաստարանի հնարավորությունները՝ մինչև 5․4 միլիարդ մ3-ի։
Կասե՞ք, թե ինչ կապ ունի սա Ռուսաստանի հետ։ Բանն այն է, որ Թուրքիան տարիներ առաջ ուներ միայն 1 գազապաստարան, որում կարող էր պահել սահմանափակ ծավալի (ոչ շատ) գազ։ Դա լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար, ով գազ ամբարելու համար, ի դեպ, ցանկանում էր օգտվել անգամ Ուկրաինայի ստորգետնյա գազապաստարաններից։
Ըստ իս՝ խնդիրը հետևյալն է․ մինչև այս տարվա հունվարին «Թուրքական հոսք» գազատարի շահագործման հանձնվելը, Թուրքիան ռուսական գազ էր ստանում երկու գազատարով, որոնց PKK-ը չէր կարողանում (միգուցե նաև չէր ցանկանում) պայթեցնել, այդ գազատարները նրա ակտիվ գործունությունից դուրս էին։ Խոսքը Սև ծովի հատակով Թուրքիա եկող «Երկնագույն հոսք» գազատարի և դրանից առաջ կառուցված «Արևմտյան» («Անդրբալկանյան») գազատարով, որը Ուկրաինայի, Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներով գալիս էր Թուրքիայի եվրոպական հատված։
Միևնույն ժամանակ քուրդ զինյալները բազմիցս պայթեցրել են Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները, երբեմն՝ գրեթե միաժամանակ։ Բնականաբար, պայթեցումների դեպքում օրերով, շաբաթներով կամ 1 ամսով դադարեցվում էր տվյալ գազատարներով գազի մատակարարումները, և ստորգետնյա 1 գազապաստարան ունեցող Թուրքիան ստիպված էր լինում դիմելու Ռուսաստանի օգնությանը, որպեսզի վերջինս ավելացնի գազի մատակարարումների ծավալը։
Վերջին դեպքն այս տարվա մարտի 31-ին էր, երբ քրդերը պայթեցրին Իրանից Թուրքիա եկող գազատարը, արդյունքում Թուրքիան ապրիլին Իրանից ներկրեց 0 մ3 գազ, փոխարենը Ռուսաստանից գազի ներկրումը ավելացավ գրեթե 10 տոկոսով։ Միգուցե այն, որ Թուրքիան արդեն ավելի քան 2 ամիս է, ինչ դատարկ է թողել «Երկնագույն հոսքը», դա նաև Իրանից եկող գազատարի պայթեցման պատասխանն է։ Միգուցե, չեմ կարող հաստատապես պնդել։
Իրանից ու Ադրբեջանից Թուրքիա եկող գազատարների պայթեցման դեպքում ռուսները բավարարում էին թուրքերի այդ խնդրանքը, և թերևս տարատեսակ զիջումներ պոկում նրանցից։ Կամ եթե անգամ պայթեցվում էր միայն Իրանից Թուրքիա եկող գազատարը, ապա Թուրքիան դիմում էր նաև Ադրբեջանին՝ գազամատակարարման ծավալն ավելացնելու համար և ընդհակառակը՝ Ադրբեջանից եկող գազատարի պայթեցման դեպքում։
Սեփական ստորգետնյա գազապաստարանների հնարավորությունների ընդլայնումը Թուրքիային հնարավորություն կտա այսուհետ ճկունություն ցուցաբերել նման դեպքերում, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում և որոշակի իմաստազրկել նաև քրդերի կողմից այդ գազատարների պայթեցումները:
Թուրքիայից գազային մի նոր հարված ՌուսաստանինԹուրքիան ծրագրել է զգալի ընդլայնել իր ստորգետնյա գազապաստարանների…
Gepostet von Hayk Gabrielyan am Dienstag, 21. Juli 2020