Ջեռոցում պատրաստված շամպինիոն՝ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսով
Բաղադրիչներ
1. Շամպինիոն – 10 հատ
2. Չիլի պղպեղ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Թարմ մաղադանոս – 2-3 ճ/գ
5. Աղ
6. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
7. Ձիթապտղի յուղ – 3ճ/գ
8. Պանիր – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Չիլի պղպեղը մանր կտրատել, սխտորը ճզմել:
2. Ավելացնել կտրատված մաղադանոսը, կինտրոնի հյութը և ձիթայուղը:
3. Այս սոուսով պատել շամպինիոնները և թողնել 30 րոպե՝ մարինացվի:
4. Պանիրը կտրատել, շարել դրանք սնկերի գլխիկների մեջ:
5. Եփել 200 աստիճան ջեռոցում, 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը