
«Ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունը կոնկրետ հանցագործություն է». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին, պետք է նշել, որ որևէ պաշտոական հաղորդագրություն, հայտարարություն ՀՀ ԶՈՒ-երի կողմից չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի մասին: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանաու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ավելին, նույնիսկ ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր ԶՈւ-երի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մեր մտավորականները, մեր պաշտոնյաներն արդեն այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետև սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է»,- ասաց նա: