Բաժիններ՝

Մեյմանդարի շուկայում մեքենայիցդրամապանակ են հափշտակել

Հուլիսի 11-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Մեյմանդարի շուկայում մի մեքենայից կնոջ դրամապանակ են հափշտակել։ Նախնական տվյալներով` դրամապանակում եղել էր 7100 ռուբլի, 10 եվրո, 193 հազար դրամ, ինչպես և նույնականացման ու բանկային քարտեր։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում ընդունեց։

Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Շուտով հայտնի դարձավ, որ դրամապանակը հափշտակած անձը տարածքից տաքսիով հեռացել է։ Պարզվեց ոչ միայն մեքենայի մակնիշն ու համարանիշերը, այլև կասկածվողի ինքնությունը։ Գյումրու բնակիչ, 30-ամյա տղամարդը դեպքից ընդամենը երկուսուկես ժամ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողոնը։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս