Բաժիններ՝

21-ամյա երիտասարդը կոտրել էր սրճեփ սարքի դրամապահոցը և մի քանի տասնյակ հազար դրամ գողացել

Հուլիսի 11-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյումրու Սևակի փողոցի սրճեփ սարքի մետաղադրամների պահոցը և փող գողացել:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մուշի ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին գողությունը կատարած անձի ինքնությունը։ Հուլիսի 13-ին, գողությունը կատարելու կասկածանքով, 21-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց Մուշի բաժին: Նա խոստովանել է, որ հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճեփ սարքի դրամապահոցից փողը գողացել ու ծախսել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031