Բաժիններ՝

100 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստները․ մաս 2

168.am-ը շարունակում է ներկայացնել 100 երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներին։ Վարկանիշում տեղերի կարգը կախված է մի քանի հանգամանքներից՝ խաղացողի նվաճումները երիտասարդական մակարդակում, վերջին մի քանի մրցաշրջանում խաղացողի մակարդակը և նրա արդյունքները, և այս մրցաշրջանում մարզավիճակը/նվաճումները: Ցանկում ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր դեռ 22 տարեկան չեն, ինչպես նաև նրանք, ովքեր կարողացել են հանդես գալ և ապացուցել իրենց մեծահասակների մակարդակում։

Վարկանիշը ցույց է տալիս բոլոր պաշտոնական մրցաշարերը, ներառյալ՝ եվրոպական գավաթներն ու ազգային գավաթները, փակագծերում՝ դաշտում անցկացրած րոպեների քանակը:

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների առաջին մասը։

88. Էնթոնի

  • Երկիր ՝ Բրազիլիա
  • Ակումբ` Սան Պաուլո
  • Դիրք՝ աջ կիսապաշտպան
  • 20 տարեկան
  • Վիճակագրություն` (2019 թ․ օրացուցային տարվա համար) 30 հանդիպում (2391), 4 գոլ, 6 գոլային փոխանցում

Էնթոնին անցավ Սան Պաուլոյի երիտասարդական հավաքականներով՝ 17 տարեկանից և մինչև 20 տարեկան, հանդես եկավ մեծահասակների հավաքականում 2019 թվականի հունվարին: Երիտասարդ բրազիլացին հենց սկզբում արագորեն գրավեց իր տեղ և հիացրեց Բրազիլիայի հանրությանը: Էնթոնին ձախակողմյան հարձակվող է, որը խաղում է հարձակման աջ եզրին ՝ գերազանց դրիբլինգով, արագությամբ և թնդանոթային հարվածով: Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ Էնթոնին կխաղա «Այաքսի» կազմում, որը գործարքի մասին հայտարարեց փետրվարի վերջին։

87․ Մալանգ Սար

  • Երկիր՝ Ֆրանսիա
  • Ակումբ՝ Նիս
  • Դիրք՝ կենտրոնական պաշտպան
  • 21 տարեկան
  • Վիճակագրություն` 20 հանդիպում (1541), 1 գոլ

Սարը ծնվել է Նիսում և իր առաջին մասնագիտական պայմանագիրը կնքել է տեղի թիմի հետ: Պաշտպանի դեբյուտը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ֆոնին: Այդ խաղում Մալանգը խփեց միակ գոլը և այն նվիրեց զոհերին:

Արդեն մի քանի տարի է, ինչ Եվրոպայի գրեթե բոլոր լավագույն ակումբները հետևում են Սարին։ Սարը արդեն հայտարարել է, որ չի թարմացնի իր պայմանագիրը և կքննարկի առաջարկները Ֆրանսիայից, ինչպես նաև այլ լավագույն առաջնություններից:

86․ Աբդուլկադիր Օմյուր

  • Երկիր՝ Թուրքիա
  • Ակումբ՝ Տրապիզոնսպոր
  • Դիրք՝ աջ կիսապաշտպան
  • 20 տարեկան
  • Վիճակագրություն` 11 հանդիպում (660), 1 գոլ, 2 գոլային փոխանցում

Թուրքիայի առաջնությունից մեր ցուցակի միակ խաղացողը: Գավաթի խաղում Օմուրը Տրապիզոնսպորի համար առաջին գոլը խփեց արդեն 17 տարեկանում և մեկ տարի սպասեց, մինչև գոլ խփեց առաջնությունում։
Անցյալ մրցաշրջանում թուրք ֆուտբոլիստը փայլեց: Նա իր առաջին դեբյուտը նշեց Թուրքիայի մեծահասակների ազգային հավաքականում և լրջորեն հետաքրքրեց եվրոպական ակումբներին:

85․ Պետսոն Դակա

  • Երկիր՝ Զամբիա
  • Ակումբ՝ Ռեդ Բուլ
  • Դիրք՝ հարձակվող
  • 21 տարեկան
  • Վիճակագրություն` 37 հանդիպում (2111), 24 գոլ, 8 գոլային փոխանցում

Հարձակվողը սկսեց փայլել երիտասարդական մակարդակում ՝ դառնալով երիտասարդական Չեմպիոնների լիգայում «Ռեդ Բուլի» հաղթանակի հերոսներից մեկը: Սկզբում կիսաեզրափակիչում Դական խփեց հաղթական գոլը «Բարսելոնայի» դարպասը, իսկ մի քանի օր անց նրա գոլը հաղթանակ բերեց եզրափակչում «Բենֆիկայի» նկատմամբ:
Ազգային հավաքականի համար Դական իր առաջին դեբյուտը գրանցեց 16 տարեկանոում, իսկ 18 տարեկանում նա «Ռեդ Բուլի» հիմնական կազմում էր:

84․ Մոհամեդ-Շապի Սուլեյմանով

  • Երկիր՝ Ռուսաստան
  • Ակումբ` Կրասնոդար
  • Դիրք՝ աջկիսապաշտպան
  • 20 տարեկան
  • Վիճակագրություն` 31 հանդիպում (1917), 6 գոլ, 6 գոլային փոխանցում

Ռուսաստանի գլխավոր տաղանդը հենց հիմա: Շապին դեբյուտային գնդակը խփեց երկրորդ պաշտոնական խաղում ՝ 2017 թվականի հուլիսին, Եվրոպայի լիգայի որակավորման փուլում: Հետո եղան մի քանի փոխարինումներ խաղի վերջին րոպեներին և գոլեր «Կրասնոդարի» երիտասարդական հավաքականում։
Առաջխաղացումը անցած մրցաշրջանում էր. 6 գոլ արդեն ձմեռային ընդմիջման համար, ընդմիջումից հետո գոլեր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում «Բայերի» և «Վալենսիայի» դարպասը և մրցաշրջանի գլխավոր անակնկալի կարգավիճակը:

Հիմա ֆուտբոլիստի հիմնական նպատակը Եվրոպայի հետաձգված առաջնության ընթացքում Ռուաստանի հավաքականի կազմում խաղալն է։

83․ Տիագո Ալմանդա

  • Երկիր՝ Արգենտինա
  • Ակումբ՝ Վելես Սարսֆիլդ
  • Դիրք՝ հարձակվողական կիսապաշտպան
  • 19 տարեկան
  • Վիճակագրություն` 25 հանդիպում (1464), 5 գոլ, 2 գոլային փոխանցում

Արդեն 4 տարեկան հասակում նա սովորում էր տեղի «Սանտա Կլարա» -ում, որտեղ իր ժամանակին սկսել էր Կառլոս Տևեսը: 5 տարեկան հասակում Ալմադան ընդունվեց Վելեսի Ակադեմիա: Նա արագ անցավ բոլոր տարիքային խմբերով և իր նորամուտը նշեց արդեն 17 տարեկանում։

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվեց ֆուտբոլիստով և անձամբ Պեպը հետևում էր նրան, բայց ֆուտբոլիստի համար պահանջեցին 20 միլիոն եվրո։ Եթե Ալմադան շարունակի փայլել, քիչ հավանական է, որ այդ գումարը վախեցնի եվրոպական էլիտար ակումբներին:

82․ Յոսիպ Բրեկալո

  • Երկիր՝ Խորվաթիա
  • Ակումբ՝ Վոլֆսբուրգ
  • Պաշտոն՝ ձախ կիսապաշտպան
  • 21 տարեկան
  • Վիճակագրություն` 31 հանդիպում (1856), 7 գոլ, 7 գոլային փոխանցում

2016 թվականի ամռանը Յոսիպը «Վոլֆսբուրգից» տեղափոխվեց Զագրեբի «Դինամո» ՝ զգալի 10 միլիոն եվրոյի դիմաց: Նույնիսկ այդ ժամանակ Բրեկալոն համարվում էր խորվաթական գլխավոր տաղանդներից մեկը, բայց անմիջապես չհաջողվեց խաղալ «Վոլֆսբուրգում»: 2018 թվականի ամռանը «Վոլֆսբուրգը» երկարաձգեց պայմանագիրը խորվաթի հետ:

81․ Լի Կան Ին

  • Երկիր՝ Հարավային Կորեա
  • Ակումբ՝ Վալենսիա
  • Դիրք՝ հարձակվողական կիսապաշտպան
  • 19 տարեկան
  • Վիճակագրություն ՝ 18 հանդիպում (546), 1 գոլ

2019 թվականին կորեացին ստացավ «Ոսկե գնդակը» որպես U20 աշխարհի գավաթի լավագույն խաղացող: Հարավային Կորեան հասավ եզրափակիչ, իսկ Լին այդ մրցաշարում խփեց 2 գոլ և կատարեց 4 գոլային փոխանցում:
Այնուամենայնիվ, ակումբում ֆուտբոլիստը դեռևս չի կարող հաջողակ համարվել․ Լին Լա Լիգայում մեկնարկում է եղել ընդամենը 2 անգամ (բայց նա կարողացավ գոլ խփել): Մնացածը փոխարինումներ և խաղային պրակտիկա է Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Տղան ունի հիանալի դրիբլինգ, տեսնում է դաշտը, հեռահար և ազատ հարվածներ է անում, բայց մինչ այժմ հստակ թույլ են նրա ֆիզիկական տվյալները։

80․ Բիլի Գիլմոր

  • Երկիր՝ Շոտլանդիա
  • Ակումբ՝ Չելսի
  • Դիրք՝ կենտրոնական կիսապաշտպան
  • 18 տարեկան
  • Վիճակագրություն` 7 հանդիպում (371)

Գիլմորը «Չելսի» տեղափոխվեց 2017 թվականի ամռանը «Ռեյնջերսից»: Բիլը վաղ մանկությունից գիտեր, որ նա երբեք չի լինի հիմնական կիսապաշտպան և կողմնորոշված էր այնպիսի խաղացողների վրա, ինչպիսիք են Անդրես Ինյեստան, Խավիին, Լուկա Մոդրիչը և Սեսկ Ֆաբրեգասը։ Երկու մանչեսթերյան ակումբները, «Արսենալը», «Բավարիան», «Բարսելոնան», հետաքրքրված էին Գիլմորի ստորագրությամբ: «Չելսին» հաղթեց շոտլանդական մրցավազքում ՝ վճարելով ռեկորդային վճար իր տարիքի խաղացողի համար:

Գիլմորի մասին սկսեցին խոսել մարտի սկզբին, երբ նա մեկնարկային կազմում դուրս եկավ «Լիվերպուլի» հետ գավաթային խաղում և դարձավ հանդիպման լավագույն խաղացողը: Մի քանի օրվա ընթացքում նա հանդես եկավ մեկնարկային կազմում՝ Պրեմիեր լիգայում «Էվերթոնի» դեմ խաղում:

79․ Ադամ Գլոժեկ

  • Երկիր՝ Չեխիա
  • Ակումբ՝ Սպարտա Պրահա
  • Դիրք՝ ձախ կիսապաշտպան
  • 17 տարեկան
  • Վիճակագրություն ՝ 26 հանդիպում (2245), 5 գոլ, 8 գոլային փոխանցում

Ադամ Գլոժեկը ամենատաղանդավոր երիտասարդ խաղացողն է, ով Չեխիայում հայտնվեց Տոմաշ Ռոսիցկիի ժամանակվանից հետո: Գլոժեկը 12 տարեկան հասակում ժամանել է «Սպարտայի» ակադեմիա ավագ եղբոր հետ և իր առաջին խաղն անցկացրել գլխավոր թիմում արդեն 16 տարեկանում ՝ առանձնացնելով իրեն առաջին խաղում խփած գոլով: Նրա ազդեցությունը «Սպարտայում» շարունակում է աճել: Ամռանը նրա հետ նոր պայմանագիր ստորագրվեց մինչև 2022 թվականը, բայց Գլոժեկը դժվար թե երկար ժամանակ մնա Չեխիայում: «Բորուսիան», որը ցանկանում է կրկնել 2001 թվականի հնարքը, երբ երիտասարդ Ռոսիցկին տեղափոխվեց Դորտմունդ, ակտիվորեն հետաքրքրված է նրանով:

78․ Տեկաֆուսա Կուբո

  • Երկիր՝ Ճապոնիա
  • Ակումբ՝ Մայորկա
  • Դիրք՝ աջ կիսապաշտպան
  • 19 տարեկան
  • Վիճակագրություն` 25 հանդիպում (1521), 3 գոլ, 3 գոլային փոխանցում

8 տարեկանում Կուբեն խաղում էր «Բարսելոնայի» ակադեմիայում և արագորեն դարձավ իր տարիքի թիմի ավագը: Կուբոն անձնակազմի հետ շատ ընկերասեր և քաղաքավարի էր, արագ սովորեց իսպաներեն և կատալոներեն: Ճապոնացին «Բարսայում» անցկացրած իր առաջին մրցաշրջանի 30 հանդիպումներում 74 գոլի հեղինակ է դարձել և շարունակում էր շատ լավ խաղալ հաջորդ 3 տարիներին: 2015-ին ՖԻՖԱ-ն խիստ պատիժ է սահմանել «Բարսելոնային» ՝ անչափահասների միջազգային փոխանցումների արգելքը խախտելու համար ՝ 2 տարի ժամկետով տրանսֆերային արգելքի տեսքով: Երիտասարդ խաղացողներին ուղարկվեցին տուն: Կուբոն վերադարձավ Ճապոնիա և պայմանագիր կնքեց «Տոկիոյի» հետ, որտեղ նա երկու տարի խաղում էր կրտսեր թիմերում, իսկ հետո սկսեց նվաճել գավաթներ Ճապոնիայի առաջին լիգայում։

2019-ի հունիսին բոլորն ակնկալում էին, որ Կուբոն կվերադառնա «Բարսելոնա», բայց ակումբը մերժեց դա ՝ հաշվի առնելով նրա հավանական շատ մեծ ծախսերը։ Բայց «Ռեալում» ամեն ինչ լավ էր, և Կուբոն պայմանագիր ստորագրեց մինչև 2024 թվականը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ Կուբոն վարձավճարով տեղափոխվեց «Մայորկա», որտեղ արդեն հասցրել է ապացուցել իր որակները:

77․ Սերդջինո Դեստ

  • Երկիր ՝ ԱՄՆ
  • Ակումբ՝ Այաքս
  • Դիրք՝ աջ պաշտպան
  • 19 տարեկան
  • Վիճակագրություն` 35 հանդիպում (2641), 2 գոլ, 6 գոլային փոխանցում

Դեստն այս մրցաշրջանում հանդես եկավ «Այաքսի» կազմում, իսկ մեկնարկային կազմի ուղին նրա համար բացվեց Նուսաիր Մազրաուիի վնասվածքով: Սերդջինոն ծնվել է Նիդեռլանդներում, նրա մայրը ՝ հոլանդացի, իսկ հայրը աֆրոամերիկացի է: Նիդեռլանդների պատանեկան հավաքականում Դեստը չնկատվեց, և նա խաղաց Միացյալ Նահանգների երիտասարդների կազմում: Նիդեռլանդների հասարակությունը ուշքի եկավ միայն այս մրցաշրջանում, Կումանը փորձեց համոզել տղային ընտրել Նիդեռլանդները, բայց Դեստը որոշեց խաղալ ԱՄՆ մեծահասակների հավաքականի համար:

«Բավարիան» լրջորեն հետաքրքրված է այս երիտասարդով։

76․ Մարաշ Կումբուլա

  • Երկիր՝ Ալբանիա
  • Ակումբ՝ Վերոնա
  • Դիրք՝ կենտրոնական պաշտպան
  • 20 տարեկան
  • Վիճակագրություն` 19 հանդիպում (1581), 1 գոլ

Անցած մրցաշրջանում Կումբուլան սկզբում միայն մեկ անգամ հայտնվեց Իտալիայի գավաթի խաղարկության մեկնարկային կազմում և մեկ անգամ էլ փոխարինվեց Ա Սերիայում: Թիմում այս աշնանը արդեն ուշադրություն դարձրին Կումբուլային, երբ Իվան Յուրիչը եկավ թիմ և վստահեց ալբանացուն, որը մեկնարկային կազմում էր: Հոկտեմբերի սկզբին Կումբուլան հաղթական գոլը խփեց «Սամպդորիայի» դեմ խաղում և մեկ շաբաթ անց առաջին անգամ խաղաց Ալբանիայի համար: Կումբուլայի ամենակարևոր որակը խաղն դրվագի դինամիկայում կարդալն է։
Նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում Սերիա Ա-ի գրեթե բոլոր լավագույն ակումբները, ինչպես նաև «Տոտենհեմը», «Բորուսիան», «Դորտմունդը» և «Էվերթոնը»: Վերոնան պատրաստ է հայտեր ընդունել 30 միլիոն եվրոյից սկսած:

75․ Ջովանի Ռեյնա

  • Երկիր՝ ԱՄՆ
  • Ակումբ՝ Բորուսիա Դորտմունդ
  • Դիրք՝ ձախ կիսապաշտպան
  • 17 տարեկան
  • Վիճակագրություն` 15 հանդիպում (246), 1 գոլ, 1 գոլային փոխանցում

Ջովանանիի հայրը` Կլաուդիո Ռեյնան նույնպես ֆուտբոլիստ էր, ԱՄՆ-ի հավաքականի ավագը և խաղացել է «Բայերի»,«Վոլֆսբուրգ » և «Մանչեսթեր Սիթիի» կազմում, իսկ 2008 թվականին ավարտեց իր կարիերան և մի քանի տարի անց դարձավ «Նյու Յորք Սիթիի» մարզական տնօրենը:

2015 թվականին Ջովաննի Ռեյնան ընդունվեց Նյու Յորքի Ակադեմիա, և նա արագորեն դարձավ ակումբի և ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականների առաջատարը:

Անցյալ ամառ ամերիկացին գրավեց Դորտմունդի սկաուտների ուշադրությունը և պայմանագիր կնքեց ակումբի հետ: Ռեյնան մրցաշրջանի առաջին հատվածը լավ անցկացրեց «Բորուսիայի» երիտասարդական հավաքականում. առաջնության 11 խաղում 4 + 7, իսկ Չեմպիոնների լիգայի 4 հանդիպումներում՝ 4 + 1: Ձմռանը Ֆավերը երիտասարդին փոխանցեց հիմնական թիմին, իսկ արդեն չորրորդ խաղում Ռեյնան խփեց իր առաջին գոլը «Վերդեր Բրեմենի» դեմ խաղում՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս