 
                        Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International առցանց մրցաշարից
 
                                    Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լքեց Clutch Chess International առցանց մրցաշարը:
Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքում: Ընդհանուր գումարով Արոնյանը զիջեց Կարլսենին 6:12 հաշվով: Կարլսենը եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ:
Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        