Բաժիններ՝

Աթոսի անտառներում հրդեհ է բռնկվել

Հունաստանի Աթոս լեռան անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել: Հրշեջ ծառայությունը փորձում է մարել այն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունաստանի հրշեջ ծառայությունը հունիսի 12-ի երեկոյան հայտնել է, որ հրդեհը բռնկվել է Աթոս (Աֆոն) լեռան հյուսիսային ծայրամասի անտառային գոտում: Այնտեղ անմիջապես 50 հրշեջ և 20 հրշեջ մեքենա է ուղարկվել, երեք ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Մութն ընկնելուն պես թռիչքները դադարեցվել են: Չնայած կրակը վերահսկել չի հաջողվում, այն հեռու է Հիլանդար վանքից:

«Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառը կայծակի հարվածն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ քաղաքացիական պաշտպանության տեղական բաժնի՝ կրակի ինտենսիվությունը նվազել է: Վանքին վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930