Մեկնարկում է Զոկովիչի կազմակերպած թենիսի «Ադրիա տուրը»
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչի կողմից կազմակերպած մրցաշար:
Սերբ թենիսիստի կազմակերպած մրցաշարին մասնակցում են ATP դասակարգման աղյուսակի մի շարք առաջատարներ: Մասնակիցները բաժանված են երկու ենթախմբի: Առաջին խմբում (Զոկովիչի խումբ) հանդես են գալու Նովակ Զոկովիչը, Վիկտոր Տրոիցկինը, Ֆիլիպ Կրաինովիչ և Ալեքսանդր Զվերևը: Երկրորդ խմբում (Տիմի խումբ) կմրցեն Գրիգոր Դիմիտրովը, Դուշան Լայովիչը, Դոմինիկ Տիմը և Դամիր Զումխուրը:
Մրցաշարը մեկնարկում է հունիսի 13-ին:
Մրցաշարը բաղկացած կլինի մի քանի ենթամրցաշարերից: Զոկովիչի բարեգործական ֆոնդի կողմից կազմակերպվող մրցաշարերը կլինեն չորսը` Սերբիայում (հունիսի 13-14), Խորվաթիայում (հունիսի 21-22), Չեռնոգորիայում (հունիսի 27-28) և Բոսնիա-Հերցեգովինայում (հուլիսի 3-4)։