Իտալական Սերիա Ա-ի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Նրա խոսքով՝ պետք էր ոչ թե թույլ տալ, որ դեպքերը տեղի ունենան, հետո դրանց հետքերով գնալ և նկատողություններ տալ, այլ պետք էր դրանք կանխարգելել: Ըստ փորձագետի՝ դրա տարբերակները կային և քիչ չէին:
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին:
ՀՀ Քննչական կոմիտեին 400000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին կմատակարարի «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Որպես մատակարար՝ այս ընկերությունն ընտրվել է դեռևս 2019 թվականին, երբ ՔԿ-ում հայտարարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչվել հենց «ՍիՓիէս Օիլ» ՍՊԸ-ն։
Համախմբվել ձեզ այս օրը հասցրած, քշել չիմացող ու խմած վարորդի շուրջ: Իր համար երգեր երգել, շոկոլադ հյուսրասիրել, մեջքը մասաժ անել, որ ականների ու ձորի արանքից ձեզ փորձի հանել:
«Տեր-Պետրոսյանին մի հատ հարցրեք` համաճարակի ժամանակ մաքսանենգ ծխախոտ արտահանել ու փող շինելն է դավաճանությունը, թե՞ դա բարձրաձայնելը»:
Ի պատասխան մեր հարցի՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նախ՝ արձանագրենք, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի՝ երկրում ստեղծված վիճակի և իշխանության ձախողման վերաբերյալ հնչեցրած գնահատականները գրեթե չեն տարբերվում մեր գնահատականներից, որոնք բազմիցս, նախորդող ընթացքում ամրագրվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի քաղաքական հայտարարություններում և հրապարակային արժևորումներում: Ինչ վերաբերում է համախմբման կոչին և համագործակցությանը, ապա հարկ է փաստել, որ այն պետք է բխի երկրի առջև ձևավորված սպառնալիքները դիմագրավելու հրամայականից»,- ասաց Սաղաթելյանը:
Կառավարությունը հունիսի 5-ի նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերից մեկով ընդունել է որոշում հերթական անգամ մեկ անձից կատարվող գնման գործընթացի վերաբերյալ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:
2.5 ամիս է՝ ՀՀ իշխանությունների շուրթերից լսում ենք մեզ հայտարարված նոր պատերազմի, նոր թշնամու կողմից հայտարարված կորոնավիրուսի մասին: Ու այս թշնամին, երբ հարվածում էր ուրիշներին, մենք ապրում էինք մեզ համար անհոգ՝ մտածելով, որ այն մեր սահմաններին չի մոտենա՝ հայու գեն, բիբլիական երկիր, լեգիտիմ իշխանություն: Բայց մոտեցավ, և ունեցանք «վիրավորներ», ու այս անգամ էլ մտածեցինք, թե թշնամին ոչ թե «կիրթ» է, այլ՝ «ում շունն» է՝ չկանխելով նրա առաջխաղացումը, թեպետ ամեն ինչ բացահայտ էր, հատուկ հետախուզության կարիք չկար, և կարող էինք պատրաստվել:
Օրինակ, նույն այդ մարզպետը «դավաճանությունից է խոսում» ու մեկը չկա ասի, որ իրական դավաճանություն է՝ ի սկզբանե ինքնավստահ կերպով թքած ունենալը համավարակի վրա և այսօր կանգնել օրական տասնյակ մահերի և հարյուրավոր նոր վարակվածների թվի փաստի առջև, իրական դավաճանություն է չունենալ քաղաքակական կամք՝ ընդունել բացթողումները և իրավիճակը փորձել, ինչ որ կերպ շտկել։ Դավաճանություն է, այս օրերին իրական գործով զբաղվելու փոխարեն ահռելի քանակի գումարներ ու ռեսուրս ծախսել, հազարավոր ֆեյքերին՝ ԲՀԿ ի վրա քսի տալով։
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում:
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում հայտնաբերվել է անհայտ տեսակի արկ:
«Բարսելոնան» մտադիր է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ քննարկել պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը:
Երևանից Վորոնեժ հասած բեռնատար օդանավում 16 տոննա մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել ու կալանավորել:
«Փաշինյանի երբեմնի դաշնակիցներն աստիճանաբար երես են թեքում նրանից։ Եթե կարճ ժամանակ առաջ նրանից հեռացավ պարոն Վանեցյանը, որը հենց նույն Փաշինանի կողմից նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ստացավ գեներալ-մայորի կոչում, հետո Փաշինյանից հեռացավ Էդմոն Մարուքյանը, հիմա էլ, փաստորեն, հեռանում է պարոն Ծառուկյանը։ Մենք տեսնում ենք, որ արդեն դաշնակիցներն են երես թեքում Փաշինյանի հակապետական քաղաքականությունից և հրապարակային համախմբման կոչ անում, ու հենց այստեղ է, որ պետք է պարզապես կրկնեմ՝ տարոսն «Իմ քայլը» խմբակցությանը։ Կարծում եմ՝ այդ խմբակցությունում կան մարդիկ, որոնց համար Հայաստանի ապագան ու փրկությունը պոպուլիզմի ճիրաններից երկրորդական չեն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հունիսի 6-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է կորոնավիրուսային սահմանափակումների իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալու ցանկության մասին:
«Որպես կանոն՝ վարակներից հետո ձևավորվում է իմունային հիշողություն տվյալ վարակի նկատմամբ, ինչը թույլ է տալիս պաշտպանվել, կապ չունի՝ ա՞յս վիրուսն է, թե՞ ուրիշ վիրուս: Կոնկրետ կորոնավիրուսի պարագայում արդեն ինչ-որ նախնական աշխատանքներ կան, որոնք ցույց են տալիս, որ, այո՛, իմունային հիշողություն, իմունիտետ կոչվածը ձևավորում է: Բայց որքան երկար կարող է տևել, դեռևս հետազոտության առարկա է: Որովհետև այդ վիրուսով մարդիկ հետաքրքրված են, հետազոտում են վերջին 4-5 ամիսները, բայց դա քիչ է հստակ պատասխան ունենալու համար՝ արդյո՞ք իմունիտետը երկարատև կլինի, կարճատև կլինի:
Կառավարության հունիսի 5-ի նիստում գործադիրն ընդունել է որոշում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նվիրաբերությամբ հանձնված 12 գծային շտապօգնության մեքենաները և 1 ռեանիմոբիլը, դրանց օժանդակ սարքավորումներով, ՔԿՀ-ներից հետ վերցնելու և Առողջապահության նախարարությանն ամրակցելու մասին։
Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը: Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 6-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ ամբիոնից լալահառաչ գոռում էին, որ երկիրը պատերազմի մեջ է, և այս պատերազմի ժամանակ նիստերին չեկող Ծառուկյանը հավաքում է յուր նազիր-վեզիրներին, նիստ անում ու պահանջում կառավարության հրաժարականը, շահարկում հարցեր և բառեր, որոնց իմաստը չի հասկանում:
«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում. ՈՒՂԻՂ. news.am
«Ես չեմ պատկերացնում, օրինակ՝ որևէ այլ կառավարություն, որ սրանից ավելին կարողանար անել. մարդիկ ասում են՝ փողեր բաժանեք ժողովրդին, վարկեր մարեք: Մենք այնպիսի երկիր ենք ժառանգել նախորդ իշխանություններից… Այ, եթե, օրինակ, էս կորոնավիրուսը լիներ մեր իշխանության գալուց 5-10 տարի հետո, մենք կարող էինք երկիրը մտցնել խորը կարանտինի մեջ, փողեր բաժանել, վարկեր մարել, բայց քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիր ենք ժառանգել, և դրանից 1.5-2 տարի հետո այս վիրուսն ի հայտ է գալիս, մենք պարզապես չենք կարող մեզ էդպիսի բաներ թույլ տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ. Հակոբյանը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է «SkyUp» ավիաընկերության հունիսի 7-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ (ընդունման, ախտորոշման և տեղափոխման) կենտրոն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա։
Մեծ քսանյակի երկրները խոստացել են աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում: