«Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյանը՝ Իմքայլականններին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Սրանց կարճ խելքով՝ բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայտ կյանքի համար եք պայքարում:

Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը:

Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա:

Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221884579881783

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930