Վերջին շրջանում ինտենսիվացել են շփումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Փաշինյան-Լուկաշենկո վերջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ հունիսի 2-ին, սակայն ուշագրավն այն է, որ դրան նախորդել էին Լուկաշենկոյի մեկնաբանությունները բելառուսական ընդդիմության շարքերում Զելենսկիների և Փաշինյանների բացակայության վերաբերյալ։