Հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ 5-6 ոստիկան խոշտանգում են մի քաղաքացու, որը դիմակ չէր կրել:որը եթե ոչ՝ այսօր, ապա ե՞րբ պետք է կիրառի:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ վերջին շրջանում ակտիվացել են Ադրբեջանից հնչեցվող պատերազմի կոչերը՝ երկրի նախագահի և պաշտպանության նախարարի կողմից:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը բազմիցս իր ելույթներով ապացուցել է, որ ունակ է իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարություններ անել՝ տպավորություն ստեղծելով, թե «աշխատում» է: Նա, թերևս, լավ է յուրացրել կառավարող վերնախավի դասերը՝ աշխատանքի իմիտացիա իրական աշխատանքի փոխարեն, պոպուլիստական հայտարարություններ՝ բոլորին դուր գալու համար, իսկ արդյունքը հիմա արդեն, թերևս, բոլորս ենք տեսնում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, եթե կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պատճառով երկու շաբաթով գնան խիստ սահմանափակումների, ապա այդ ժամանակը կարճ է և անիմաստ: Ավելին, եթե գնալու են խիստ սահմանափակումների, ապա մարդկանց պետությունը ֆինանսապես պետք է աջակցի՝ վճարի կոմունալները, վարկային ու հարկային արձակուրդներ տա, և այլն:
Արդեն չորս օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրում է տարբեր քաղաքացիների լուսանկարներ, նաև տեսանյութեր, որոնցում երևում է, որ քաղաքացիները ինչ-ինչ ձևով չեն պահպանել կորոնավիրուսով պայմանավորված՝ պարետի որոշմամբ սահմանված կանոնները: Նկարների ու տեսանյութերի մեծ մասից կարելի էր հասկանալ, որ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, որ իրենց լուսանկարում կամ տեսանկարահանում են: Վարչապետն անգամ հունիսի 2-ին հորդորել էլ բոլորին տեսանկարահանել ու լուսանկարահանել «հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը», ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ նշելով «խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց», ինքն էլ խոստացել էր հրապարակել դրանք:
168.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդվածը, որում նա անդրադարձել է զինված ուժերում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար անհրաժեշտ քայլերին:
Այսօր վաղ առավոտից «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից երկու ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Վաղարշյան, Հուրունց, Վազգեն Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Ազատամարտիկների, Մաշտոցի եւ այլ փողոցներում:
Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր հենակետն է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քիչ առաջ «Անծիվիրուս» ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մի 5-6 հոգով «ասֆալտին փռում» քաղաքացուն, տեսանկարահանող անձի խոսքով՝ դիմակ չկրելու համար:
Հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր:
«Կառավարությունը և մերձիշխանական տարբեր աղբյուրներ տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրել, որոնց կփորձեմ անդրադառնալ: Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ «սև ցուցակում» հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, և ոչ թե՝ որևէ ավիաընկերություն: Այնտեղ է հայտնվել այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես պետության ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովելու ինքնաթիռների անվտանգության կանոնները:
Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները այգում առանց դիմակի քայլող քաղաքացուն գետնին տապալում, բռնություն գործադրում նրա վրա՝ փորձելով ձեռնաշղթաներ անցկացնել ու բերման ենթարկել: Քաղաքացին բղավում է՝ ասելով, որ իրեն հանգիստ թողնեն ու ինքը առանց ուժի գործադրման կհետևի նրանց, սակայն ոստիկանները շարունակում են ուժ կիրառել. նրանցից մեկն անգամ ոտքը դնում է գետնին պառկեցված քաղաքացու գլխին:
Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ հանձնաժողովի աշխատանքներն ընդհանուր առմամբ անցել են կառուցողական:
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է:
Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարողականի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց խորհրդարանականներին, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար, որից Կառավարության պարտքը կազմում է 6 մլրդ 835 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է:
Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան երկակի նշանակության ռազմական արտադրանք մատակարարելու համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 հազար 834:
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մասնակցում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկմանը:
Հունիսի 4-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ: