Արման Եղոյանի կոչը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ համավարակի շուրջ, իր բնորոշմամբ, որոշակի քննարկումների:

«Քիչ առաջ այստեղ տեղի ունեցան որոշակի ելույթներ, որտեղ աղավաղվեցին վարչապետի ու Առողջապահության նախարարի հայտարարությունները: Ուզում եմ հիշեցնել 2000-ական թվականներին Հայաստանի քաղաքական լեքսիկոն մտցված մեկ բառի մասին՝ պետականամետ, հիշո՞ւմ եք: Այն ժամանակ այդ բառը քաղաքական լեքսիկոն մտցվեց մեկ պարզ պատճառով, որ իշխանությունն ինչ էլ աներ՝ թալաներ, ընտրություններ կեղծեր, ընտրատեղամասում ու փողոցում ծեծ ու ջարդ աներ, ասեր՝ դե, ժողովուրդ ջան, եկեք մեզ պահենք պետականամետ:

Պետությունն իրենք նույնացնում էին իշխանության հետ՝ իրենց բոլոր հանցագործություններն ու թալանը ծածկելու հետ: Հիմա, երբ հասարակությունը բախվել է մեկ օբյեկտիվ խնդրի հետ, որի հետ բախվել են աշխարհի գերտերությունները, ինչո՞վ ենք մենք այստեղ զբաղված, ժողովուրդ ջան»,- ասաց պատգամավորը:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Արման Եղոյանը հարցրեց՝ այդպե՞ս է դրսևորվում նրանց պետականամետ գորրծունեությունը:

«Եկեք պատկերացնենք, որ մի հինգ տարի առաջ ենք, եկեք պատկերացնենք, որ Սերժի ժամանակներն է, և խնդրում եմ, ձեզ պահեք այդ ժամանակվա պետականամետ կոնցեպտի ներքո»,- շեշտեց Արման Եղոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930