Բաժիններ՝

Չինաստանի վարչապետը շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին ու նրա ընտանիքին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կորոնավիրուսից շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Կեցյանը նաև նշել է, որ համավարակի դեմ պայքարում Չինաստանը պատրաստ է հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին:

«Անհանգստությամբ տեղեկացա, որ Ձեզ և ձեր ընտանիքի մոտ ախտորոշվել է նոր կորոնավիրուսային հիվանդություն: Այս առնչությամբ հայտնում եմ Ձեզ իմ անկեղծ զորակցությունը: Մաղթում եմ Ձեզ և ձեր հարազատներին ու մտերիմներին շուտափույթ ապաքինում: Հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում հասնեն հետագա հաջողությունների՝ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդներին»,- նշել է Կեցյանը:

ՉԺՀ Պետխորհրդի վարչապետն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի բռնկման պահից ի վեր Չինաստանն ու Հայաստանն ամուր սատարում են միմյանց, ինչն ամբողջությամբ արտացոլում է երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխադարձ վստահությունն ու երկու ժողովուրդների միջև խորը բարեկամությունը:

«Վստահ եմ նրանում, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդն անպայման հաղթանակի կհասնեն համաճարակի նկատմամբ: Չինական կողմը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում հետագա օգնություն ցույց տալ Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»,- ասված է ՉԺՀ Պետխորհրդի վարչապետի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս