«Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ-ն կարող է քվեարկել ու չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին». Նաիրա Զոհրաբյանը՝ «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության մասին

Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը և որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ նախագիծը հակասահմանադրական է, ուստի իրենք քվեարկությանը չեն մասնակցի:

Նախագծի քվեարկությունից հետո վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ հայտարարեց, որ խորհրդարանը կողմ է քվեարկել հակասահմանադրական նախագծի:

«Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ-ն կարող է քվեարկել ու օրինակ չեղարկել հունիս ամիսը կամ Նոր տարին: Այդ պատճառով էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը արտահայտելով հստակ քաղաքական դիրքորոշում՝ նախագծին դեմ է քվեարկել, այս տրամաբանության եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց՝ ասելով, թե սպասելու է նրա հեղինակած նախագծին:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ անդրադարձավ վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարությանը:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ վարչապետն օրեր առաջ վարակակիր է եղել և շատերս նրա հետ շփվել ենք: Օրինակ՝ վարչապետն անցած օրը ինձ թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանը նրա հետ սուրճ էր խմում, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր այս հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Պատասխանելով՝ ԱԺ նախագահն ասաց, որ նախկինում այդ հարցին պատասխանել է, առիթի դեպքում նորից կանդրադառնա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930