«Տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա»․ Զարուհի Բաթոյան
«Տրանսպորտի հետ կապված որևէ որոշում դեռ չկա, աջակցության մեխանիզմ դեռ չունենք, եթե լինի, բոլորին հայտնի կլինի, կհրապարակենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք աջակցություն տրամադրվելու է այն անձնանց, որոնք հանրային տրանսպորտի չաշխատելու պատճառով ստիպված են տաքսիով գնալ աշխատանքի։
Նախարարը նշեց, որ գրանցված, բայց այս պահին չաշխատող քաղաքացիների վերաբերյալ ևս որևէ որոշում դեռ չկա․ «Մենք նաև առաջարկ ենք արել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն անելու մասին, և այս առաջարկը կփակի այս խնդիրը, բայց սա ընդամենը առաջարկ է, որը կառավարությունը կուղարկի ԱԺ։ Թե քննարկումների արդյունքում ինչպիսի օրենսդրական փոփոխություն կունենանք, այս պահին չեմ կարող ասել, բայց մենք առաջարկում ենք փաստացի աշխատած մարդկանց դեպքում աշխատանքի դիմած վճարել»։