
ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են նույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսիններ Ուիլֆորդ Կեպլերը և Մերի Կեպլերը կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ 94-ամյա Ուիլֆորդ Կեպլերը և 92-ամյա Մերի Կեպլերը մահացել են ապրիլի 18-ին 6 ժամվա տարբերությամբ:
Նշվում է, որ ապրիլի 8-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել Մերի Կեպլերի մոտ, որը հաջորդ 4 օրը եղել է ինքնամեկուսացման մեջ: Ապրիլի 12-ին արդեն ամուսիններին հոսպիտալացնում են: Ուիլֆորդ Կեպլերի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը դրական պատասխան էր տվել: Նրանց թոռնուհին՝ Նատալի Լամեկին, պատմում է, որ բժիշկներն ամուսիններին տեղավորել են միևնույն հիվանդասենյակում: Նա նշել է, որ իր տատիկն ու պապիկը շատ փորձությունների միջով են անցել, տեսել են Երկրորդ համաշխարհային, Վիետնամի պատերազմները:
Ամուսինները հուղարկավորվել են միասին: