Բաժիններ՝

Աթլետները ֆինանսական օգնություն կստանան միջազգային ֆեդերացիայից

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ֆինանսական աջակցություն կցուցաբերի մարզիկներին պանդեմիայի շրջանում: Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Միջազգային ֆեդերացիան հիմնադրամ է ստեղծել` օգնելու այն պրոֆեսիոնալ մարզիկներին, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում: Հիմնադրամի ֆոնդը կազմում 500 հազար դոլար:

Ապրիլի 24-ին հայտարարվեց, որ աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 26-30-ը: Սակայն այն չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930