Բաժիններ՝

Կողոպուտ` Նոյ թաղամասում

Ապրիլի 21-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի մասին տեղեկացան դեպքից ժամեր անց: Տուժողը տղամարդ էր:

Նրա հաղորդման համաձայն` ժամը 21-ին Նոյ թաղամասում իր ծանոթը, որի միայն անունը գիտեր, խփել էր իրեն, ձեռքից բացահայտ հափշտակել բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Տուժողը նաև մոտավոր նկարագրեց կասկածվողի արտաքինը: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները որոնողական աշխատանք սկսեցին: Քրեական հետախույզները օպերատիվ հարցումներ անցկացրին կասկածվողի հնարավոր գտնվելու վայրերում: Արդյունքում` դեպքից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Նոր Նորքի 7-րդ զանգվածի 32-ամյա մի բնակիչ:

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ապրիլի 25-ին ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս