Բաժիններ՝

Տղամարդը 60-ից ավելի ծառ է ապօրինի հատել ու բռնվել

Ապրիլի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ մի տղամարդ Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի ծառեր է հատում։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում Կուրթան գյուղի բնակիչ, 34-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին։

Նրա «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան էլ, որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով, տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը մի քանի ժամվա ընթացքում Գյուլագարակի անտառպետության տարածքում ապօրինի հատել է 60-ից ավելի տարբեր տեսակի և չափի ծառ, որոնց կոճղերը դեպքի վայրի զննությամբ մատնացույց արեց։ Բենզասղոցը հայտնաբերվել և առգրավվել է։

Փայտանյութը հանձնվել է անտառտնտեսությանը։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը քննությամբ պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930