Բաժիններ՝

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը տանը չի կարող մարզվել, ազատ ժամանակը տրամադրում է ընթերցանությանը

Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը կարանտինի այս օրերին մարզումները տանը չի անցկացնում, փոխարենը հրաձգությանն օգտակար վարժություններ է կատարում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հրաձիգը նշեց, որ տանը մնալը դժվար է, առավել ևս՝ գործող մարզիկի համար։ «Ինձ նման շարժուն մարդու համար դժվար է տանը մնալ, և օրս փորձում եմ հետաքրքրությամբ լցնել՝ առաջին հերթին գիրք եմ կարդում: Ընտանիքիս անդամների հետ ֆիլմ եմ դիտում և օրական 15 րոպե զբոսնում եմ։ Հրաձգությունն էլ այն մարզաձևերից է, որ տանը մարզվել հնարավոր չէ, բայց փոխարենը օգտակար վարժություններ եմ անում։ Անկախ տարիքից, եթե մարդը ձգտում է, ապա տանն էլ կարող է մարզվել, այնպես որ մնացեք տանը և մարզվեք»-ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս