
Մեսսին վերջին 25 տարվա լավագույն ֆուտբոլիստն է, Ռոնալդուն` 2-րդը, Զիդանը` 3-րդը

FourFourTwo-ն գնահատել է վերջին 25 տարվա լավագույն 25 խաղացողներին:
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, երկրորդը ՝ «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երրորդը՝ «Յուվենթուսի», «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը:
Նաև լավագույն հնգյակում ընդգրկվել են Բրազիլիայի հավաքականի նախկին երկու խաղացողներ Ռոնալդուն և Ռոնալդինիոն:
Ցանկն ունի հետևյալ տեսքը՝
- Լիոնել Մեսսի
- Կրիշտիանու Ռոնալդու
- Զինեդին Զիդան
- Ռոնալդու
- Ռոնալդինիո
- Թիերի Անրի
- Խավի
- Անդրես Ինիեստա
- Պաոլո Մալդինի
- Ռոբերտո Բաջիո
- Ռիվալդո
- Ֆաբիո Կանավարո
- Ռայան Գիգզ
- Կակա
- Ուեյն Ռունի
- Լուիշ Ֆիգու
- Գաբրիել Բատիստուտա
- Էրիկ Կանտոնա
- Լուկա Մոդրիչ
- Սերջի Բուսկետս
- Ռաուլ
- Փոլ Սքոուլզ
- Ռոմարիո
- Սերխիո Ռամոս
- Ջանլուիջի Բուֆոն
Սիրարփի Աղաբաբյան