
Եվրոպայի թոփ-առաջնությունները կավարտվեն մինչև հուլիսի 31-ը, եվրագավաթները՝ օգոստոսին

Եվրոպայի առաջատար ֆուտբոլային լիգաները պայմանավորվել են հանդիպումներն ավարտել մինչև հուլիսի 31-ը:
ՈՒԵՖԱ-ի, Եվրոպայի բարձրագույն լիգաների և խոշոր ակումբների ներկայացուցիչները բանակցություններ են վարել, որի ընթացքում պայմանավորվել են ամեն ջանք գործադրել, որպեսզի տեղական մրցաշարերն ավարտվեն օգոստոսի սկզբին: Ամռան վերջին ամիսն ամբողջովին նվիրված կլինի եվրագավաթների վճռական խաղերին, հայտնում է The Sun-ը:
Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան դադարեցվել են 1/8 եզրափակչի փուլում:
Ամենայն հավանականությամբ, հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը