«Անուղղելի ստախոսությունը շարունակվում է
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»:
Լավրովի կողմից հայտարարված՝ 2019թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում է՛լ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:
Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին՝ այլևս հետևություններն առավել քան տխուր են դառնում:
Իսկ հետաքրքիր է, ո՞ւմ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, և ինչը ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի, որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն թե ձեր հետ ե՞րբ, և ի՞նչ են պայմանավորվել, ու ամենայն հավանականությամբ 2019թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններին էլ են լավ պատկերացնում:
Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը»:
Անուղղելի ստախոսությունը շարունակվում էԱժ “Իմ քայլը” փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած…
Gepostet von Artak Zakaryan am Donnerstag, 23. April 2020