87.000 եվրոյով կառավարությունը կփոխհատուցի ՄԻԵԴ-ից ստացված վճիռների պահանջները
Հայաստանի կառավարությունը ապրիլի 23-ի նիստում 87 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց պահուստային ֆոնդից՝ ՄԻԵԴ 3 վճռով սահմանված հատուցման պահանջները կատարելու համար:
Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջները կատարելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեց 71,000 եվրոյին համարժեք դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջները կատարելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեց 11,600 եվրոյին համարժեք դրամ, իսկ «Թամրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի պահանջները կատարելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեց 5,000 եվրոյին համարժեք դրամ: