Բաժիններ՝

«Կատարյալ հիմարություն է»․ Լինեկերը՝ Մեսսիի՝ Անգլիայում չհարմարվելու մասին

Մեսսին համարվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», և բարդ է պատկերացնել, որ ապագայում նա կհեռանա կատալոնական ակումբից։

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք, նույնիսկ լավագույնը, ունի իրեն ատողների բանակ: Այսպիսով, մարդիկ կարծիք են հայտնում, որ «Անգլիայում Մեսսին պարզապես կխամարի», կամ «նա չի դիմանա բրիտանական ֆուտբոլին  ֆիզիկապես»:

Անգլիացի հանրահայտ հարձակվող Գարի Լինեկերը խոսել է Մեսսիի՝ Անգլիայում հարմարվելու դժվարությունների մասին։

«Անհեթեթություն է այն, որ Մեսսին չէր քանդի Պրեմիեր լիգայի ակումբները: Անգլիայի ֆուտբոլի 6 ուժեղագույն թիմերի դեմ հանդիպումներում Լեոն 26 գոլ ունի։

Կատարյալ հիմարություն է»,- ասել է նա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս