Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն հերքում է ԱՀԿ հորդորի մասին լուրերը

Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, հերքում է լուրերն այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է եվրագավաթային խաղերը վերսկսել միայն 2021 թվականին: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, ըստ որի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային հորդորում է ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկ առաջնությունները կարող են վերսկսվել մայիս ամսվա վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930