
Մեղրով թխվածքաբլիթներ. լավագույնը՝ սուրճի հետ

Բաղադրիչներ
1. Կարագ – 100 գ
2. Մեղր – 20 գ
3. Հնդկաձավարի ալյուր – 150 գ
4. Շագանակագույն շաքարավազ – 60 գ
5. Ընկույզ (զարդարման համար) – 100 գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը խառնել շաքարավազի և ալյուրի հետ: Խմորը 20 րոպե դնել սառնարանի մեջ:
2. Խմորը գրտնակել և շրջանակներ կտրել: Կենտրոնում մի կաթիլ մեղր և ընկույզ դնել:
3. Թխել 12-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը