
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է խաղալ «Միլանում»

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկոն կարող է շարունակել կարիերան իտալական «Միլանում»։
24-ամյա հարձակվողով հետաքրքրվում է իտալական ակումբով, հայտնում է milannews.it-ը՝ հղում անելով Tuttosport-ին: Ըստ աղբյուրի, ռոսոներները փոխարինող են փնտրում Զլատան Իբրահիմովիչի համար:
Նշենք, որ ֆուտբոլիստը հանդես է գալիս Ուրուգվայի «Ուրականե» ակումբում 2016 թվականից։
Այս մրցաշրջանում Նորբերտո Բրիասկոն անցկացրել է 18 խաղ, դարձել է 3 գոլի հեղինակ և կատարել է մեկ գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան