Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է համաճարակի հետևանքով հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված հետևյալ միջոցառումները
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է համաճարակի հետևանքով հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված հետևյալ միջոցառումները.
✅ Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրում նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝
1️⃣ Պետական աջակցության ծրագրի շրջանակներում ջեռուցվող ջերմոցների համար անհատույց տրամադրվող գումարը 1 հեկտարի հաշվարկով 2 000 000 ՀՀ դրամից փոխել 4 000 000 ՀՀ դրամի, անհատույց ֆինանսական միջոցներ տրամադրել նաև չջեռուցվող ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին՝ 1 հեկտարի համար 2 000 000 ՀՀ դրամ.
2️⃣ Բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հեկտարի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափն (համապատասխանաբար 200 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամը) մեծացնել, դարձնելով՝ 300 000 ՀՀ դրամ, ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը.
3️⃣ Արցախի Հանրապետության շրջանների բարձրադիր գոտում պտղատու այգիների հիմնադրման նպատակով ձեռքբերել և հողօգտագործողներին անհատույց տրամադրել խնձորենու, տանձենու, արևելյան խուրմայի, կեռասենու, սև սալորենու, սերկևիլենու, տխլենու, զկեռենու, ընկուզենու և հոնենու տնկիներ (0.5-10 հեկտարի համար).
4️⃣Բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի արժեքի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը տրամադրել դրամաշնորհի տեսքով.
5️⃣ Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70 տոկոսի չափով) տրամադրել նաև 0,5 մինչև 1 հեկտարի չափով հողատարածքների համար:
ℹ️ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացնում է համաճարակի հետևանքով հնարավոր տնտեսական…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Freitag, 10. April 2020