Բաժիններ՝

«Տոտենհեմ»-ը վերսկսել է մարզումները` խախտելով անգլիական օրենքը

Անգլիական «Տոտենհեմ»-ը կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո վերսկսել է մարզումները` խախտելով կարգը: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Տոտենհեմ»-ը նորից մարզվում է, սակայն Անգլիայի կառավարությունը դեռևս թույլ չի տալիս թիմերին վերսկսել մարզումները: Ժոզե Մոուրինյոյի սաները առաջին մարզումն անցկացրել են առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել հունիս ամսին Պրեմիեր լիգան վերսկսելուն: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս