Բաժիններ՝

Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ

2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին տուժողը և նրա համագյուղացին նախկինում ունեցած անձնական լարված հարաբերությունների պատճառով վիճաբանել են, որին մասնակցել են նաև նրանց կողմնակիցները: Վիճաբանությունը վերածվել է կռվի, որի ընթացքում Գլաձոր համայնքի բնակիչը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից կրակոցներ է արձակել 30-ամյա երիտասարդի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, վերջինիս պատճառել է հրազենային վնասվածք:

06.04.2020թ. որոշում է կայացվել՝ Գլաձոր համայնքի բնակչին՝ նշված առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս