«Լևոն Տեր-Պետրոսյանի նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին». Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որն այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն է։ Առաջին նախագահը չի նկատում (մանիպուլացնում է?) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, եւ որեւէ առաջարկ նախեւառաջ պետք է ուղղվի նրան։ Ու նաեւ, օգտվելով արտակարգ դրության ռեժիմից, նա ընդունում այնպիսի օրենքներ, որոնք ավելի են խստացնում ընդդիմադիրնեին լռեցնելու եւ հետեւելու մարմաջը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին։ Իսկ գործող վարչապետը չի գիտակցում զարգացումների լրջությունը, ճգնաժամային իրավիճակում իր վերջին լայվում նա էլի շարունակում էր վեթինգի ու ՍԴ-ի մասին իր անհեթեթությունները։
Ի դեպ, Լեւեն Տեր-Պետրոսյանը լռում է նաեւ առաջին նախագահի վերահսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների մասին»: