
«Բարսելոնա»-ն չի վաճառի Գրիզմանին

Կատալոնական «Բարսելոնա»-ն նպատակ չունի ամառային տրանսֆերի ընթացքում վաճառել Անտուան Գրիզմանին: Այս մասին գրում է Marca-ն:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը չի վաճառի ֆրանսիացուն, ոչ էլ նրան կներառի Նեյմարի տրանսֆերի մեջ: Գրիզմանը ևս ցանկություն է հայտնել մնալ «Բարսելոնա»-ում: Ըստ ակումբի, ֆրանսիացուն դեռևս ժամանակ է պետք թիմի խաղին հարմարվելու համան: