
Կաթնային տորթ, որը հարկավոր չէ թխել

Բաղադրիչներ
1. Խտացրած կաթ – 1 բանկա
2. Կաթնաշոռ – 1 կգ
3. Նարինջ – 1 հատ
4. Թթվասեր – 1/2 բաժակ
5. Շաքարավազ – 1/2 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը, խտացրած կաթը և նարնջի քերած կեղևը խառնել:
2. Ոչ խորը տարայի մեջ լցնել ստացված զանգվածը:
3. Կրեմի համար հարել թթվասերը և շաքարավազը: Ստացված կրեմով պատել տորթը և դնել սառնարանը, որպեսզի կրեմը պնդանա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը