Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել ԱՀ պետական կառավարման համակարգի Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Վիտալի Բալասանյանի՝ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ հրապարակման առթիվ: աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ:
Անընդունելի համարելով նմանատիպ դեպքերը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել տվյալ հրապարակման հիման վրա, որի շրջանակներում պարզաբանումներ են պահանջվելու պետական լիազոր, ներառյալ՝ իրավապահ մարմիններից:
Պաշտպան Արտակ Բեգլարյանը այդ հրապարակման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանի հետ՝ ընդգծելով, որ դատախազությունը պետք է պատշաճ ու օպերատիվ կերպով ընթացքավորի տվյալ հաղորդումը, ստուգի բոլոր հանգամանքները և դրանց հիման վրա որոշի հետագա իրավական գործընթացները: Պաշտպանը ողջունում է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից արդեն ԱՀ ոստիկանությանը տրվել է վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ստուգումներ կատարելու հանձնարարություն:
Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ պահանջում է բոլոր հանրային ծառայողներից ընտրական գործընթացներում առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ և պաշտոնական լիազորություններն իրականացնելիս հետևել հանրային ծառայության հիմնական սկզբունքներին, ներառյալ՝ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությանը, հանրային ծառայողների քաղաքական զսպվածությանը, անկողմնակալությանը և անձի ու նրա իրավունքների հանդեպ հարգանքին:
Պաշտպանը միևնույն ժամանակ կարևորում է, որ ընտրական գործընթացներում ընդգրկված բոլոր անձինք և ուժերը առավելագույնս համագործակցեն պատկան մարմինների հետ և ներկայացնեն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ, որպեսզի հնարավոր լինի համապատասխան վարույթի շրջանակներում պարզել բոլոր հանգամանքները և տալ սպառիչ իրավական գնահատական»: