
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել․ համապատասխան բուժհաստատությունում կա 3 մեկուսացված քաղաքացի․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել, տեղեկացնում է տեղեկատվական շտաբը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:
Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացիներ կան, որոնք գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ: