Բաժիններ՝

Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները

Էջմիածնի քաղաքապետարանը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացնում է հատուկ ախտահանիչ միջոցառումներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ` քաղաքի փողոցները մաքրվում են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, փողոցներում կատարվում են քլորամաքրման աշխատանքներ, քլորաջրով ախտահանվում են նաև մայթերը»,- գրել է Գասպարյանը:

Նրա խոսքով` այդ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ «Բարեկարգում» հիմնարկի տնօրինության ուժերով: Էջմիածնի քաղաքապետն ընդգծել է, որ փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:

Կանխարգելիչ միջոցառումներ.

? Կանխարգելիչ միջոցառումներ.Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում եւ մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ. ✅Քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ✅Այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները✅Քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը ❗Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով: ❗ Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:

Gepostet von Էջմիածնի քաղաքապետարան / Municipality of Ejmiatsin am Samstag, 14. März 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս