
Բժիշկներին հաջողվել է կայունացնել Լևոն Արոնյանի կնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․
«Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:
Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»: