«Սուպեր երեքշաբթին» ԱՄՆ-ում
Մարտի 3-ին ԱՄՆ-ում կայացավ «Սուպեր երեքշաբթին»։ Այս մեկ օրվա ընթացքում մեծ թվով նահանգներ անցկացնում են նախնական ընտրություններ։ Մեծ թվով ընտրողներ հնարավորություն են ստանում մասնակցել ընտրություններին և մեծ թվով պատվիրակներ են բաշխվում թեկնածուների միջև։ Այս մեկ օրվա ընթացքում պարզ կդառնա, թե Դեմոկրատական ազգային համագումարի բոլոր պատվիրակների մեկ երրոդից ավելին որ թեկնածուների միջև են բաշխվելու։
Ընտրությունները կայացել են 14 ԱՄՆ նահանգներում և ԱՄՆ մեկ տարածքում, որի արդյունքներով 1357 պատվիրակներ պետք է բաշխվեին 5 դեմոկրատ թեկնածուների միջև։ Սա բավական մեծ թիվ է հաշվի առնելով, որ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ստանալ 1991 պատվիրակի աջակցությունը։ Ընտրապայքարին դեռ մասնակցում են Ջո Բայդենը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Մայք Բլումբերգը և Թուլսի Գաբբարդը։ Ավելի վաղ մրցապայքարից դուրս էին եկել Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը և Թոմ Սթեյերը։ Առաջին երկուսը և մեկ այլ թեկնածու՝ Բեթո Օ’ռուրկը միասին իրենց աջակցությունն են հայտնել Ջո Բայդենին։
«Սուպեր երեքշաբթի»-ի՝ մինչև հիմա հաշվարկված արդյունքներով հաղթում է Ջո Բայդենը՝ 10 նահանգներում, Բերնի Սանդերսը՝ 4, Բլումբերգը՝ 1-ում, իսկ Էլիզաբեթ Ուորենը և Թուլսի Գաբբարդը ոչ մի նահանգում առաջատար չեն։
Ներկայիս տվյալներով Ջո Բայդենը հաղթում է Ալաբամայում, Արկանզասում, Մասաչուսեթսում, Մինեսոտայում, Հյուսիսային Կարոլինայում, Օկլահոմայում, Թենեսիում, Տեխասում և Վիրջինիայում։
Այժմ Բերնի Սանդերսը հաղթում է 4 նահանգներում՝ Կալիֆորնիաում և Կոլորադոյում, որտեղ հաշվարկել են ձայների կեսից մի փոքր ավելին, Յուտայում և իր հայրենի Վերմոնտում։
Մայք Բլումբերգը հաղթել է միայն Ամերիկյան Սամոայում։
Այս նահանգներից մի քանիսում դեռևս ձայների հաշվարկները շարունակվում են, բայց դժվար զգալի ազդեցություն ունենան ձայների ընդհանուր հարաբերակցության վրա։
«Սուպեր երեքշաբթին» ԱՄՆ-ումՄարտի 3-ին ԱՄՆ-ում կայացավ «Սուպեր երեքշաբթին»։ Այս մեկ օրվա ընթացքում մեծ թվով նահանգներ…
Gepostet von Armenian Center for American Studies am Mittwoch, 4. März 2020