Լեդի Գագան բացահայտել է նոր ալբոմի մանրամասները
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան իր Chromatica ալբոմի մասին մանրամասնություններ է բացահայտել հեռուստահաղորդավար եւ դիջեյ Զեյն Լոուի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել է NME-ն։
«Երաժշտությունն արդեն մի անգամ բուժել է ինձ: Նույնը տեղի է ունեցել, երբ ես աշխատում էի նոր ձայնագրությունների վրա,-մեկնաբանել է Գագան:- Chromatica-ն ապաքինման, ինչպես նաեւ խիզախության պատմություն է, եթե խոսքը սիրո մասին է: Ես կարծում եմ, որ որեւէ մեկին սիրելու համար հարկավոր է շատ համարձակ լինել»:
Հայտնի է, որ երգչուհու ալբոմը կթողարկվի ապրիլի 10-ին: Դրանում տեղ կգտնի 16 թրեք, այդ թվում՝ Stupid love-ը: Անցյալ շաբաթ «Օսկար» մրցանակի դափնեկիրը Ցանցում հրապարակել էր ֆուտուրիստական հոլովակ, որում փորձում է վերականգնել խաղաղությունը պատերազմող ցեղերի միջեւ:
Նախնական պատվերը հասանելի է արդեն այժմ:
Լեդի Գագայի վերջին՝ Joanne ալբոմը, ներկայացվել է 2016 թվականին: Այն անմիջապես գլխավորեց Billboard 200 երաժշտական չարթը, իսկ մի քանի երկրում ոսկե եւ պլատինե կարգավիճակ ստացավ վաճառված օրինակների թվաքանակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: