Բաժիններ՝

Ոսկեպարում հակառակորդի կրակոցների հետևանքով որևէ մեկը չի վնասվել

Մարտի 1-ին հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել, որևէ մեկը չի վնասվել, այժմ ամեն ինչ կարգին է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց համայնքապետարանի առաջատար մասնագետ Մեխակ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ նման կրակոցների սովոր են, քանի որ միշտ էլ թշնամին կրակում է. դիրքերը գյուղին մոտ են, թշնամին կրակում է դիրքերի վրա, հետևաբար՝ գյուղը դրանից չի կարող խուսափել, հատկապես, երբ թշնամին շեղ է կրակում, գնդակը հայտնվում է գյուղում:

Ըստ նրա՝ այս անգամ կրակոցներից մեկը տներից մեկի պատին է դիպչել, սակայն այն վնաս չի կրել:

«Մեզ համար արտառոց որևէ բան տեղի չի ունեցել, մեր առօրյա կյանքով ապրում ենք, որովհետև կրակոցներին սովորել ենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս