Բաժիններ՝

Քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներին և դիմել փախուստի

Փետրվարի 29-ին ժամը 00:25-ի սահմաններում «ՎԱԶ-2114»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Գ.-ն, չենթարկվելով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի՝ ավտոմեքենան կանգնեցնելու մասին օրինական պահանջին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմաց դիտավորությամբ հարվածել է ԱՀ ոստիկանության  ՃՈ-ի  «Հունդայի»  մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև հարվածել  «Տոյոտա Կորոլլա»  մակնիշի  ավտոմեքենային և դիմել փախուստի:

«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Ազատամարտիկների-Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում:

Մ. Գ.-ն բերվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Վերջինս ավտոմեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի:

Կատարվում են ստուգումներ:

ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոց վարող քաղաքացիներին ենթարկվել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին և մշտապես հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:

 

  ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս