«Հասկանում են՝ ինչու են մերոնք կանգնած Գյումրիում». Տարասով
«Ինչպե՞ս, այդպես նրանք կարող են ստանալ երկրորդ Իդլիբ, խնդրեմ, թող պատասխանեն: Բայց կարծում եմ՝ Բաքվում խելացի մարդիկ են նստած, հետսովետական տղաներ, նրանք նման բանի չեն գնա՝ հասկանալով, որ կարող են ստանալ երկրորդ Իդլիբ իրենց մոտ: Դա նրանց պետք չէ, ու նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նրանք հասկանում են, թե ինչ խնդիր է լուծում ռուսական բանակը, նրանք նաև լավ են կողմնորոշվում: Շատ լավ հասկանում են նաև, թե ինչու են մերոնք կանգնած Գյումրիում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս արևելագետ, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի զարգացումներին ու դրանց հնարավոր անդրադարձին ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:
՛Նա նշել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն իր ջանքերը կոորդինացնում է Թուրքիայի հետ, նա ուշադիր հետևում է, թե ինչպես է զարգանալու իրավիճակը Սիրիայում, եթե Սիրիայում Էրդողանը հաղթի, ապա նա իրեն կսկսի այլ կերպ դրսևորել Ղարաբաղյան ուղղությամբ:
«Սա իմ անձնական տպավորությունն է, բայց դեռ Սիրիայում տեղի ունեցողից հետևություններ անել չենք կարող, թե Էրդողանը կհաղթի: Էրդողանը մեկնեց Բաքու, բանակցություններ վարեց Ալիևի հետ, վստահաբար այնտեղ քննարկվել է սիրիական խնդիրը, Իդլիբի խնդիրը, Պուտինի հետ հարաբերություններն են վատացել, և գործողությունների ինչ-որ կոորդինացիա է իրականացվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Բաքվում չեն թաքցնում, որ սերտ համագործակցում են Անկարայի հետ: Թե ինչպես ստեղծված իրավիճակից կփորձի օգտվել Փաշինյանը, դժվար է ասել, բայց հայերն իմաստուն են»,- ասել է Տարասովը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: