«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը փետրվարի 11- ին հայտարարություն արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին եւ ասաց, որ այսուհետ որպես անկախ պատգամավոր է հանդես գալու: Պատճառը նա չբացատրեց, միայն գրեց. «Բազմաթիվ իրադարձություններ, վերջին տարիների ընթացքում գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում»:
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե կուսակցությանը պետք է հազար դրամ, մենք գտնում ենք հազար հոգի, ով կտա մեկ դրամ, այլ ոչ թե մեկ հոգի, ով կտա հազար դրամ:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս նկարները՝ գրելով. «Հրավիրատոմսում նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին»։ Մինչդեռ Վարչապետի գրառման մեջ նշված է՝ «հանգանակված միջոցներն ուղղվելու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար: Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլի» էլիտան առավոտից ոտքի վրա էր. դրամահավաքի գործընթացն ամբողջովին կլանել էր ակտիվին: Ճի՞շտ է, որ բոլոր գործարարներին, հանքարդյունաբերողներին իմքայլականները, այդ թվում եւ կառավարության աշխատակազմից, հորդորել են ակտիվ մասնակցել դրամահավաքին՝ հարցրինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին։ «Ո՞վ է ասում, անունը տվեք, հիմա լիքը բան են ասելու էս ընթացքում»:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կադրային զտում է, եւ կոմիտեի նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանը լծվել է հին կադրերից ազատվելու գործին: Սակայն թերթին հայտնի դարձավ, որ ներկայիս ղեկավարն այս ընթացքում փորձում է ձերբազատվել ոչ միայն Սարհատ Պետրոսյանի կադրերից, այլեւ նրանցից, որոնք տասնյակ տարիներ աշխատել են այս համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 22-ին Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումից հետո նկատում ենք, որ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները քրեական ենթամշակույթ կրող անձանց են բերման ենթարկում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավել գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու: Թերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, որն, ի դեպ, ներկայացման առաջին օրվանից ի վեր փոփոխվել է արդեն չորրորդ անգամ։ Գնման պլանում մանրամասնորեն նշված է, թե քաղաքապետարանն ինչ ապրանքներ եւ ծառայություններ է մտադիր ձեռք բերել այս տարի։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի նախօրյակին սեւազգեստ մայրերը կրկին բարձրացնում են Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 միլիոն դրամ փոխհատուցում տալու եւ իրենց չտալու թեման, համարում են, որ անարդար է Երեւանի կենտրոնում զոհվածներին փոխհատուցումներ տալ, իսկ բանակում զոհված իրենց որդիների համար՝ ոչ։ «Հանցագործության տուժողներին փոխհատուցում տրվում է քրեական դատավարության սահմանած կարգով, ես տեղյակ չեմ, թե ինչ հիմքով է տրվել այդ փոխհատուցումը, բայց եթե քրեական դատավարության կարգով տրված լիներ, ապա այն պետք է հաստատված լիներ համապատասխան դատավճռով»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի նկարահանումները Վենետիկում դադարեցվել են նոր կորոնավիրուսի պատճառով:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
112 տարեկան հասակում փետրվարի 23-ին Ճապոնիայում վախճանվել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ Վատանաբե Տիտեցուն: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով մահացածի ընտանիքին։
Իսպանացի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոն ներողություն է խնդրել այն կանանցից, որոնք նրան ավելի վաղ մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, այն ցավի համար, որը նրանց պատճառել է:
Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից։
Կաղամբով աղցանի լավագույն բաղադրատոմսը. 5 րոպե, և պատրաստ է:
«General Motors» ընկերության վերջին սերնդի սպորտային մեքենան՝ Chevrolet Corvette-ն, ունի քարշակի վերահսկման «թռչող» ռեժիմ, որը միանում է, երբ բոլոր չորս անիվները պոկվում են գետնից, գրում է Detroit Free Press-ը:
Դաուտցեն Կրոսը նորաձևության ցուցադրությունների ընդմիջումներին նախընտրում է հարմարավետ հանդերձանքներ: Երեկ, Boss-ի ցուցադրությունից հետո, մոդելը գնացել է զբոսնելու արևոտ Միլանում:
ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության լիդեր Չաք Շումերը հայտարարել է, որ իրեն մեղավոր է զգում՝ «աշխարհի ամենահիասքանչ չիզքեյքերի» վրա մոտ ինը հազար դոլար ծախսելու համար, գրում է CNN-ը:
Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը նշել է մի քանի մթերքներ, որոնք կարող են առաջացնել անքնություն, հայտնում է Focus Online-ը:
Նախորդ տարի արձանագրված բարձր աճը, կարևոր չէ, թե դա ինչի արդյունք էր, ոգևորել է կառավարությանը։ Ընթացիկ տարին դեռ նոր սկսված՝ վարչապետը հայտարարեց, թե որն է լինելու 2020թ. տնտեսական աճի ակնկալիքը. «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից»: Բարձր տնտեսական աճի համար, ըստ նրա, բոլոր […]