Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է: Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:
1991 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել էր շատ լարված իրավիճակ, և զգացվում էր, որ միությունը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային միությունը նախաձեռնեց հանրաքվե, որով պետք է որոշվեր՝ Խորհրդային Միության ժողովուրդը կո՞ղմ է միության պահպանմանը, թե ոչ։
Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաև երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետև օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։
Փետրվարի 26-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2903՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 465 հայտնաբերված դեպքով:
«Փաստ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, ըստ որի՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:
2020թ. ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչության մեկնարկը պաշտոնապես հայտարարվել է դեռևս փետրվարի 17-ից: Անցել է մեկ շաբաթից ավելի, բայց դասական ակտիվ քարոզչության դրսևորումներ դեռևս չկան ոչ «Այո»-ի շտաբի, ոչ էլ «Ոչ» քարոզչական հարթակի կողմից:
Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որը սկսվելուց հինգ րոպե անց ընդատվեց։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը 168.am-ին փոխանցեց, որ լսումներն ընդհատվել են տեխնիկական խնդրի պատճառով:
ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Սուրեն Պապիկյանը ներկայացնում է «Այո» շտաբի աշխատանքների կազմակերպման հետ կապված մանրամասներ. ՈՒՂԻՂ
Նյու Դելիում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների ընթացքում, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է 20-ի:
ԱՄՆ-ում Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Լոնդոն Բրիդը քաղաքում արտակարգ դրություն 1 հայտարարել կորոնավիուսի միջազգային բռնկման կապակցությամբ անհանգստության ֆոնին:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց հասկանում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, էն որ խելոք կրթված մարդիկ են, հուսալով, որ պատասխան հարված չի ստանալու, էսօր անցել ա ագրեսիվ քարոզչական գործողությունների ու Խոջալույի թեմայով հրետակոծում ա։
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ որպես անհիմն հարստացում՝ ենթակա չեն վերադարձման քաղաքացու մոտ «անբարեխղճության» բացակայության դեպքում նրան որպես գոյության միջոց (խեղճ ըլնի ինքը) վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները)…
Չինաստանում փետրվարի 26-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ:
Փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տ) ժամը 21։00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21։30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
Սեուլը հայտնել է մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու 169 նոր դեպքերի մասին, փետրվարի 26-ին հայտնել է Yonhap գործակալությունը։
«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հիմք ընդունելով Հայաստանում առկա «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի փորձն ու նրա գործունեության իրավական և կիրառական մեխանիզմները, վերջինիս օրինակով 2019 թ. մարտի 7-ին ստեղծել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամը (այսուհետև՝ նաև Հիմնադրամ):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականի մարտին Ղրիմում ստեղծված իրադրության պատճառով:
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։
Ի՞նչ արդյունքներ գրանցեց Մյունխենում Ալիև-Փաշինյան բանավեճն ու հանդիպումը: Որքանո՞վ էր այն արդյունավետ և ի՞նչ ակնկալել խաղաղ կարգավորման հետագա գործընթացից: Այս հարցերն են քննարկում վերլուծաբանները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Թուրք սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը 2020 թ. փետրվարի 18-ին հոդված է գրել թուրքական «Ալ-Մոնիտոր» կայքում՝ «Ինչո՞ւ է կիպրացի թուրք ղեկավարը «թշնամի» հռչակվել Թուրքիայում» վերնագրով։ Հոդվածում ներկայացված են Թուրքիայի կառավարության և թուրքական Կիպրոսի ղեկավարի միջև առկա հակասության մանրամասները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:
Փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ՊՎԾ կասեցված ղեկավար պ-ն Դ.Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ իր կողմից անչափահասի վրաերթի քրեական գործը կարճվել է, քանի որ փորձագետը հաստատել է իր անմեղությունը: Ինքը երբևէ «..երեխային մեքենայի տակ չի գցել, երեխան իր անզգուշության արդյունքում կողքից դիպչել է մեքենային ու վայր ընկել»:
Ընդհանուր առմամբ այս գործի քննության ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ 5 ամիս գտնվել է ազատության մեջ, և որևէ մեկը չի կարող ասել, որ նա որևէ անգամ գործի վրա ազդելու կամ խոչընդոտելու փորձ է կատարել, և այս պայմաններում Քոչարյանին պահում են կալանքի տակ զուտ մեկ մարդու, տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաճույք պատճառելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ կերպով է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին թուրքական զինուժի կորուստներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: