Բաժիններ՝

Հիվանդ շնիկի և աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից։

Չիխուխուա շան փոքրիկ ձագին կոչում են Լանդի, եւ նրա հետեւի թաթիկները չեն շարժվում վնասված ողնուղեղի պատճառով: Բնածին շեղումներով նրան կենդանիների օգնության ֆոնդ է բերել շներ բազմացնողը: Գերման անունով աղավնին այնտեղ է գրեթե հենց ծնվելուց հետո. նա չի կարողանում թռչել:

Զարմանալի է, որ նրանց բարեկամությունը բացարձակ պատահականություն է: Կենտրոնի աշխատակցուհին պատահաբար թռչնին դրել է քնած շնիկի մոտ: Եվ դրանից հետո նրանց իրարից պոկելն անհնար էր: Կենդանիների լուսանկարներն ու տեսագրություններն արագորեն տարածվել են Ցանցում եւ միլիոնավոր դիտումներ հավաքել հաշված օրերում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս