
Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը:
«Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին:
Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, գաղտնալսվողների նման աննախադեպ քանակ երբեք չի եղել:
Այլ կերպ ասած, ԱԱԾ -ի ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դրա մասին վարչապետին զեկուցելու վրա: Ըստ նույն աղբյուրի, ԱԱԾ սպաներից շատերը պարզապես ապշած են ստեղծված աննախադեպ վիճակից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: